-
07.10.2020|
10:53
«Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո»։
-
07.10.2020|
09:53
Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
-
07.10.2020|
09:48
Պուտինի Ռուսաստանն ու Էրդողանի Թուրքիան գնահատում են իրար Կովկասում, Սիրիայից ու Լիբիայից հետո երրորդ հնարավոր ճակատում՝ գրում է Le Figaro-ի լրագրող Ալեն Բառլյուեն:
-
07.10.2020|
09:26
«Ուկրաինան ափսոսում է, որ Ղարաբաղում նորից պատերազմ է բռնկվել, պատրաստ է միջնորդ դառնալ, բայց սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի»՝ BBC-ին հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
-
06.10.2020|
22:28
Ծանրամարտի կանանց 2009-ի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
-
06.10.2020|
22:25
Լեհաստանի ԱԳՆ-ն լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
-
06.10.2020|
22:24
Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ գրում է ermenihaber.am -ը։
-
06.10.2020|
22:23
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները:
-
06.10.2020|
22:21
Լեհաստանի Սեյմի պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:
-
06.10.2020|
22:20
Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանութան բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք՝ գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: